Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Ինչպե՞ս է կարողացել տեղյակ չլինել». Արսեն Բաբայան

367
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 17:10
«Ինչպե՞ս է կարողացել տեղյակ չլինել». Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանը, որ տեղյակ է նույնիսկ քննիչի մոտ իր սելֆիի մասին ֆեյսբուքյան արձագանքից, պազվում է՝ իբր տեղյակ չէ, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր նշանակվելուց հետո երբևէ չի աշխատել, բայց աշխատավարձ և պարգևավճար է ստանում ու ծառայողական մեքենան վայելում:

Ամիսներ շարունակ, նույնիսկ ԱԺ ամբիոնում, այս մասին խոսվել է, սակայն Փաշինյանը նայում է լրագրողի դեմքին ու ասում, թե ինքը տեղյակ չէ:

Իսկ հետո ասում է, թե տեղյակ է, որ ՍԴ դատավորների 80 տոկոսն արդյունավետ է աշխատում կամ ադեկվատ է: Տեսնես՝ ինչպե՞ս է կարողացել տեղյակ չլինել ամիսներով ամբողջ մեդիան հեղեղած տեղեկության մասին, բայց տեղյակ է ՍԴ դատավորների 80 տոկոսից:

Չեք կարծո՞ւմ, որ օդում կախված անազնվություն կա»: