Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը». Արծրուն Պեպանյան

324
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 14:40
«Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանը, երբ նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ: Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը, ասելով, որ արդար չէ երկրի նման վիճակում այդքան մեծ փողեր ծախսել ծառայողական մեքենաների վրա և առաջարկում է յոլա գնալ եղած մեքենաներով ու այդ գումարով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, որպեսզի ժողովրդի վիճակը քիչ թե շատ բարվոքվի:
Կառավարությունում ասում են՝ եթե դեմ ես, այդ դեպքում դիմով գրիր, որ դու հրաժարվում ես նոր մեքենայից:
Հրայրը գրում է դիմումը, մյուս նախարարների համար առնում են թանկանոց մեքենա, իսկ ինքը շարունակում է երթևեկել հին մեքենայով:

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե վարչապետ Փաշինյանն ինչպիսի վերաբերմունք ունեցավ ծառայողական մեքենայի /մեքենաների/ հարցում»: