Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ձեզ մոլորեցնում են՝ ասելով, իբր ավիացիայի ոլորտում հաջողություններ կան»․ Նավիկ Խաչատրյան

326
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 20:05
«Ձեզ մոլորեցնում են՝ ասելով, իբր ավիացիայի ոլորտում հաջողություններ կան»․ Նավիկ Խաչատրյան

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի Պարոն Փաշինյան, ուշադիր հետևում էի ձեր մամլո ասուլիսին, մասնավորապես ավիացիայի մասին հարցին, որը դուք ինքներդ բարձրացրեցիք։ Հերթական անգամ պետք է նշեմ իմ կարծիքը, որ ձեզ մոլորեցնում են՝ ասելով, իբր այս ոլորտում հաջողություններ կան…Ես 20 տարվա ավիացիոն ստաժ ունեմ, բազմաթիվ ավիացիոն ուսուցման վկայագրեր, երբեք չեմ աշխատել պետական սեկտորում, վերջին 5 տարում էլ ընդհանրապես չեմ աշխատում։ Հեղափոխությունից հետո ձեզ բազմիցս դիմեցի, որ ընդունեք, բայց դուք ինձ ընդունելու ժամանակ այդպես էլ չգտաք։ Ես չեմ կիսում ձեր այն միտքը, որ Ryanair-ի մուտքը Հայաստան մեծ հաջողություն է, ամենևին, ավիացիայում կա հստակ հերթականություն՝ սկզբից երկրում դրոշակակիր ավիաընկերություն ստեղծել և շահագործել, նոր ստեղծել լոուքոսթեր՝ մասնավոր, բայց վերահսկելի։ Լոուքոսթերների մուտքը Հայաստան ամբողջությամբ չեզոքացրեց տեղական փոխադրող ստեղծելու գաղափարը և դրա կայանալը՝ հնարավոր ներդրողների համար ավելի ռիսկային դարձավ նման ծրագիրի իրականացումը, երբ ուզես թե չուզես, պետք է հաշվարկես լոուքոսթրների մարկետինգային խաղերով ներկայացվող էժան գները և ստանդարտ փոխադրողի գները համադրես դրանց հետ։ Երևանից դեպի Հռոմ 50$-ով թռչելը և սուրճ խմելը նույնպես համարում եմ մոլորություն, որովհետև 1 ուղևորին Հռոմ տեղափոխելու միայն ինքնարժեքը կազմում է 175$…Մասնագետ հին ավիացիոն կադրերի մեծամասնության հեռանալը ՔԱԿ-ից և դա ողջունելը ու դրական լույսի տակ ներկայացնելը նույնպես համարում եմ մոլորություն, որովհետև ՔԱԿ-ի հիմնական և կարևորագույն գործառույթը թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունն է և ոչ կոմերցիոն բանակցություններին մասնակցելը։ Այո, որոշ սխալներ եղել են և դրանք շտկվել են, բայց դա ամենօրյա գործ է, մշտապես վերահսկել փաստաթղթերը, եթե ՔԱԿ-ի առաջ ճիշտ խնդիրներ դրվեն՝ մանրամասն ուսումնասիրել տեղական փոխադրողների թռիչքային փաստաթղթավորումն անվտանգության նորմատիվները, և դա արվեր 2 տարի առաջվանից սկսած, ապա Աֆրիկայում թռչող օդանավերին հիմա չէիք փնովի, թերությունները վաղուց կհայտնաբերվեին։ Ասեմ, որ հենց այստեղ է ավիացիան հանդես գալիս որպես բիզնես, որտեղ հարկերը քիչ են բիզնես գնում է այնտեղ։ Աշխարհի լավագույն ավիաընկերությունները հիմա թռչում են այնտեղ․ հիմա առաջվա Աֆրիկան չկա։ Հայաստանում դեռևս կան ավիացիոն մասնագետներ, ովքեր ունակ են շահագործելու տեղական փոխադրողներ․ պետք չի և ճիշտ չի բոլորին մի շղարշով չափել և հներին փնովել՝ հիմնվելով իրենց հասցեին անհիմն և կեղծ աղբյուրներից ստացված հերյուրանքների վրա։ Ryanair-ի և մյուս Եվրոպական լոուքոսթերների բերելը առանց սուբսիդավորման անհնար է՝ ինչքան էլ որ հայտարարվի, թե բյուջեից գումարներ չեն տրվում։ Միևնույն է, ինչ-որ գրանտներ և օդանավակայանային այլ անուղղակի սուբսիդիաներ տրամադրվում են։ Ryanair-ը հաջողությամբ թռչում է Եվրոպայում, միայն երկրորդային օդանավակայաններում, ստանում է անուղղակի սուբսիդավորում, թռիչքների տևողությունը՝ 1-1,5 ժամ է, իսկ դեպի Երևան չվերթերը 3,5-4 ժամ են։ Ինչ որ մեկը պետք է Ryanair-ի կորուստների հետ կապված հավելյալ ծախսերը փոխհատուցի…

Հաջորդ կարևոր թեման՝ ռուսական փոխադրողները տիրապետում են հայկական ուղևորափոխադումների շուկայի մոտ 70%-ին, իսկ իրենց օդանավակայանների սակագները և նավիգացիայի սակագները իրենց փոխադրողների համար մոտ 2-3 անգամ ավելի էժան են քան ՀՀ-ում գրանցվածներինը։ Այս թեմայով պետք է զբաղվեր ՔԱԿ-ը անցած 2 տարվա մեջ, և եթե հասներ արդյունքի, ես էլ կծափահարեի։ Տաթևիկը լավ անգլերեն գիտի և ազնիվ, ավյունով լցված երիտասարդ է, բայց իրեն չգիտեմ ինչու նշանակել եք անվտանգության վրա վերահսկողություն ապահովող կառույցի ղեկավար։ Ըստ իս՝ սա ոչ մի պարագայում չի կարող համարվել արդյունավետ որոշում»։