Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Երբ իշխանական կերակրատաշտի մոտ էին, ինչո՞ւ չէին փակում էդ հիմնադրամները». Ն. Փաշինյան

557
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 15:15
«Երբ իշխանական կերակրատաշտի մոտ էին, ինչո՞ւ չէին փակում էդ հիմնադրամները». Ն. Փաշինյան

«Ակնհայտ է, որ սորոսականներ կան իշխանության վերին օղակներում ու տպավորություն կա, որ կամ զգուշանում եք նրանցից, կամ գերի եք նրանց ձեռքում. հերքե՛ք կամ հաստատե՛ք»,- դիմելով վարչապետին՝ ասաց լրագրողներից մեկը:

«Եթե էդքան վատ բան էր, թող փակեին էդ գրասենյակը: Այսինքն՝ խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել 25 տարի ՀՀ-ում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն: Թող ՀՀԿ-ականները կանգնեն ու ժողովրդին բացատրություն տան՝ երբ իշխանական կերակրատաշտի մոտ էին, ինչո՞ւ չէին փակում էդ հիմնադրամները: Ի՞նչ ա նշանակում՝ սորոսական: Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ քաղաքացու հասցեին էդպիսի քամահրական բան ասվի»,- հայտարարեց վարչապետը: