Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Տարուց ավելի՝ Գեղանուշի ժողովուրդը նորմերին չհամապատասխանող ջուր ա խմում». Թեհմինե Ենոքյան

347
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 01:10
«Տարուց ավելի՝ Գեղանուշի ժողովուրդը նորմերին չհամապատասխանող ջուր ա խմում». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա սկանդալ ա ուղղակի, տարուց ավելի է՝ Գեղանուշի ժողովուրդը նորմերին չհամապատասխանող ջուր ա խմում: ԱՆ «Հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրեց․ «Գեղանուշ գյուղում 2019-ի ընթացքում իրականացվել են խմեու ջրի 10 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների՝ չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին»։

Զանգահարեցինք «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին», որտեղից կրկին հաստատեցին, որ գրությունն ուղարկել են Գևորգ Փարսյանին։ Գևորգ Փարսյանը պատասխանել է, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի կողմից որևէ գրություն չեն ստացել՝ խմելու ջրի որակը սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։

«Եվ առհասարակ Գեղանուշ գյուղի բնակիչներից երբևիցե ջրի որակի վերաբերյալ բողոքներ չեն եղել։ Անգամ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նման բողոք կամ հարց չի բարձրացվել»,- նշել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարն իր պատասխանում։

Փաստորեն, նմուշառումը հաստատել է, որ Գեղանուշի խմելու ջուրը չի համապատասխանում սահմանված նորմերին, սակայն որևէ գերատեսչության կամ համայնքի ղեկավարության կողմից ոչինչ չի արվում ջրի որակը բարելավելու ուղղությամբ»: