Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իրաքում ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 34 զինվորական․ Պենտագոն

1925
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 17:35
Իրաքում ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 34 զինվորական․ Պենտագոն

Հունվարի 8-ին Արևմտյան Իրաքում տեղակայված «Այն ալ Ասադ» ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 34 մարդ։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:
«Ընդհանուր առմամբ 34 զինծառայողի մոտ ախտորոշվել են գլխուղեղի վնասվածքներ: Նախկինում Գերմանիա տեղափոխված ութ զինծառայողներ վերադարձել են Միացյալ Նահանգներ: Քուվեյթ ուղարկված մեկ զինծառայող վերադարձել է Իրաք»,- հայտարարել է Հոֆմանը:

Ըստ Հոֆմանի, մյուս 16 վիրավոր զինվորականներն արդեն վերադարձել են իրենց պարտականություններին: «Անցած երկու շաբաթվա ընթացքում մենք տեսանք Իրաքում, Քուվեյթում և Գերմանիայում բժիշկների ջանքերը՝ ախտորոշելու և բուժելու բոլոր զինվորականներին, ովքեր դրա կարիքն ունեն»,- հավելել է Հոֆմանը: