Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

««Իմ քայլը» դաշինքի պատգամավորների կեսը չգիտեն՝ ուր են հայտնվել». Արմեն Վարդանյան

481
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 00:10
««Իմ քայլը» դաշինքի պատգամավորների կեսը չգիտեն՝ ուր են հայտնվել». Արմեն Վարդանյան

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ ՔՊ-ի՝ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունենալը խնդիր ա դառել համ իր համար համ էլ՝ պետության: Իմ գնահատականներով՝ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորների կեսը չգիտեն՝ ուր են հայտնվել, չգիտեն քաղաքականության տարրական կանոնները, ինչ բան ա պոլիտկոռեկտությունը, ինչ չպետք է ասեն և այլն: Ամեն օր մեկը մի սկանդալային ու անկապ միտք ա արտահայտում: ԲՀԿ-ն իմ աչքի լույսն էլ չի, բայց ո՞նց կարող ա ԱԺ պատգամավորը սենց բան հայտարարի, ուղեղումս չի տեղավորվում: Էս մարդը մասնագիտությամբ դերասան ու ռեժիսոր ա, ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, որ մի հատ էլ սենց բաներ հայտարարի»: