Չինական վիրուսը Ֆրանսիա է հասել
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ թոքաբորբի նոր տեսակը կարող է տարածվել Չինաստանի սահմաններից դուրս, քանի որ արդեն հիվանդացության դեպքեր են գրանցվել 9 երկրներում՝ Թաիլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Մալազիայում: Եվրոպայում նոր կորոնավիրուսից վարակման առաջին դեպքերն են արձանագրվել: Ֆրանսիայում արձանագրվել է հիվանդության երկու դեպք: Այդ մասին հայտնում է AFP-ն: BFMTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ագնես Բուզենին, պարզաբանում է, որ առաջին հիվանդը բուժում է անցնում Բորդոյում, երկրորդը՝ Փարիզում: Հիշեցնենք, որ առաջին անգամ վարակի բռնկման մասին հայտարարվեց 2019թ. դեկտեմբերին: Միայն վերջին օրերին հայտնի դարձավ մահվան 15 նոր դեպքի մասին, իսկ վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 500-ով: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
