Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Պռոշյան գյուղում ավտովթարից կա զոհ

354
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 10:30
Պռոշյան գյուղում ավտովթարից կա զոհ

Հունվարի 25-ին, ժամը 02:54-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Գ., ծնված 1983թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածում գտնվող ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի ուղևորներ Արմինե (ծնված 1984թ.), Հեղինե (ծնված 2011թ.) և Մեսրոպ (ծնված 2005թ.) Գ-երը տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Արմինե Գ-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հեղինե և Մեսրոպ Գ-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ռազմիկ Գ-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: