Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

9-րդ հարկից ցած ընկած աղջիկը մաքրել է վրայի ձյունն ու գնացել

1130
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 22:05
9-րդ հարկից ցած ընկած աղջիկը մաքրել է վրայի ձյունն ու գնացել

Խանտի Մանսիյսկի Ինքնավար Մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել: Իզլուչինսկ քաղաքի 27-ամյա բնակչուհին ցած է ընկել 9-րդ հարկից և ողջ մնացել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին՝ երեկոյան 5-ի սահմաններում: Ականատեսը նկարահանել է՝ ինչպես է աղջիկը, մի քանի անգամ օդում պտույտներ գործելով, ընկնում ձնակույտի մեջ, ապա վեր կենում, թափահարում վրայից ձյունն ու քայլում:

Չնայած արտաքին վնասվածքներ չի ունեցել, նա, այնուամենայնիվ, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ախտորոշել են ներքին օրգանների բազմաթիվ սալջարդեր: