«Փաշինյանն ունակ չէ ռազմավարական տրամաչափի բարեփոխումներ իրականացնել». Վահագն Ավագյան
«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունում ռազմավարական տրամաչափի փոփոխությունների անհրաժեշտությունից այսօր խոսել է մարդ, ով բառի բուն իմաստով երեկ իր էջում տարածել էր ոստիկանապետի մասնակցությամբ հնդկական էժան ֆիլմի սցենարով բեմադրված մի թատրոն ու շնորհակալություն էր հայտնել ֆիլմի «բարի» հերոսին՝ «չարին» հաղթելու և մեր ժողովրդին «փրկելու» համար։ Անկեղծ ասած, երբ Նիկոլ Փաշինյանը լուրջ դեմքով հավաքում է ինչ-որ մարդկանց խորհրդակցության ու մյուսներից էլ լուրջ դեմք պահանջելով սկսում է խոսել բարձր մատերիաներից, աչքիս առաջ գալիս է 2019թ․-ի տխրահռչակ անվտանգության խորհրդի նիստը, որտեղ էլ ավելի լուրջ դեմքով Նիկոլը խոսում էր վեթթինգից, անցումային արդարադատությունից և արցախյան ռեժիմի մնացորդներից։ Նիկոլ Փաշինյան գործիչը և իր շուրջ հավաքված մարդկանց խումբը (մեծ հաշվով դա քաղաքական թիմ չէ) ունակ չեն ռազմավարական տրամափաչի բարեփոխումներ իրականացնել։ Եթե ունակ լինեին, ապա դա կանեին, երբ ունեին ժողովրդի բացարձակ մեծամասնության մանդատը։ Հարցը այն է, թե երբ է այս ճշմարտությունը գիտակցվելու Նիկոլ Փաշինյանի կողմից և թե ինչպես է նա վարվելու, երբ այդ գիտակցումը գա»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36