Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռուս դիվանագետները մեղադրվում են Բուլղարիայում լրտեսության մեջ

1803
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 21:15
Ռուս դիվանագետները մեղադրվում են Բուլղարիայում լրտեսության մեջ

Բուլղարիայում երկու ռուս դիվանագետներ մեղադրվում էին Ռուսաստանի օգտին գաղտնի տեղեկություններ հավաքելու մեջ: Այս մասին հայտնում է Բուլղարիայի դատախազության մամուլի ծառայությունը:

Բուլղարիայի գլխավոր դատախազ Իվան Գեշևը երկրի արտաքին գործերի նախարարություն է հանձնել Բուլղարիայում լրտեսություն ծավալած երկու ռուս դիվանագետներին վերաբերող ապացույցները:

«Մինչդատական վարույթներից մեկում կատարված քննության ընթացքում պարզվել է, որ 2017 թվականից առ այսօր Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացի իրականացրել է լրտեսություն, որի ընթացքում նա տեղեկատվություն է ստացել երկրում ընտրությունների ընթացքի մեխանիզմների մասին: Պարզվել է, որ Ռուսաստանի քաղաքացին ունի դիվանագետի կարգավիճակ, հավատարմագրվել է Բուլղարիայում՝ որպես Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար»,- նշվում է հայտարարության մեջ։