Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում՝ զանգահարեք ինձ». Մարիամ Փաշինյան

421
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 15:05
«Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում՝ զանգահարեք ինձ». Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարոզչական արշավները, բնականաբար, չեն նվազում, չեն դադարում և վստահ եմ՝ առաջիկա տարիներին չեն էլ նվազելու:
«Մեր աղբյուրի պնդմամդ՝ Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել: Իսկ վերոնշյալ աշխատակիցն իրենից բավականին տարիքով մեծ է: Իսկ թե ինչն է եղել պատճառը, մեր աղբյուրը նշում է, որ Մարիամը պարզապես շուտ է բռնկվում և հնարավոր է անգամ մի թեթև բանից»:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այս հոդվածը ծայրից ծայր սուտ է:
Հ. Գ. Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում զանգահարեք ինձ և հարցրեք, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը»: