Թալանել են ԿԳՄՍ նախարարի տեղակալի բնակարանը
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարիի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Վերջինի տեղեկություններով՝ նշված բնակարանը պատկանում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30