Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Մարտի 1-ի գործը վերանայման կարիք ունի». Ալեքսանդր Կոչուբաև

260
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 12:15
«Մարտի 1-ի գործը վերանայման կարիք ունի». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի գործը վերանայման կարիք ունի: Երբ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության և ամբողջ ծավալով բացայահայտված է, ցնծությամբ ընդունեցինք այդ լուրը: Սակայն այն ինչ եղավ հետագայում ինձ համոզեց հակառակում, որ ընդհակառակը մարտի 1-ի վրա խոշոր ստվեր է ընկել: Ինձ են փոխանցվել վիկիլիքսի տվյալներ և այդ տվյալները հավաստող ապացույցներ, որ ոստիկանության հետ բախումները եղել են սադրանքի արդյունք, որոնք հավաստի թվացող փաստական տվյալների համաձայն հրահրել են Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը: Ասվածի կապակցությամբ այսօր դիմելու եմ ՀՀ դատախազություն զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, ինչպես նաև «Մարտի 1-ի» անվանումով հայտնի գործով մեղադրանքից հրաժարվելու նպատակով: Կան անհերքելի ապացույցներ, որ անհրաժեշտ է եղել հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել իրավիճակից բխող գործողություններ: Առավել մանամասն հանդես կգամ լրացուցիչ հրապարակմամբ»: