Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հերթական օպերացիան է՝ ճնշել էլի՛ ընտանիքին». Արսեն Բաբայան

230
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 11:15
«Հերթական օպերացիան է՝ ճնշել էլի՛ ընտանիքին». Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ով այս պահին գտնվում է Հրայր Թովմասյանի տան մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: «Ես տեղյակ չեմ՝ որտեղ է պարոն Թովմասյանը, ո՛չ, ես իր հետ չունեմ էդպիսի շփում, որ կապ հաստատեմ: Էստեղ եմ, որ հասկանամ իրավիճակը տեղում, թե ինչ է կատարվում»,- ասաց նա: «Հերթական օպերացիան է՝ ճնշել այս անգամ էլի ընտանիքին: Պատկերացնում եք՝ առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կա ընտանիք, երեխաներ ու սկսում են իրականացնել խուզարկություններ»,- հավելեց նա: