Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Գուցե փողոցային պայքա՞ր սկսեք մեր դեմ». Մարիա Կարապետյանը՝ Էդմոն Մարուքյանին

225
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 11:40
«Գուցե փողոցային պայքա՞ր սկսեք մեր դեմ». Մարիա Կարապետյանը՝ Էդմոն Մարուքյանին

Հունվարի 24-ի նիստում «Իմ քայլից» պատգամավոր Մարիա Կարապետյանն անդրադարձավ նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Է. Մարուքյանն ասել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անաչառ արբիտր չէ և ներկայացնում է ոչ թե ողջ խորհրդարանը, այլ «Իմ քայլը» դաշինքը: Կուսակցությունն էր իր հայտարարությամբ արձանագրել էր, որ կառավարող ուժը նահանջել է ժողովրդավարության սկզբունքներից: Մ. Կարապետյանն ի պատասխան հայտարարեց. «Սրանք հիրավի լուրջ մեղադրանքներ են: ԼՀԿ խմբակցության մեր գործընկերնե՛ր, դուք շատ լավ գտել եք՝ ինչպես մեզ լավագույնս խոցել: Չէ՞ որ մեզ համար ժողովրդավարությունը կարևորագույն արժեք է: Իսկ ԱԺ նախագահի անձը շատ լավ ճանաչելով գիտեք, որ ազնվությունն այն առաքինությունն է, որի վրա խարսխվում է նրա քաղաքական ողջ գոյը: Բայց արժե՞ր քննիչ հանձնաժողովի՝ ըստ մեզ իրավական, ըստ ձեզ՝ քաղաքական հարցը դարձնել ԱԺ նախագահի անաչառության և ՀՀ-ում ժողովրդավարության հարց: Գուցե և արժեր: Բայց եթե նման տարաձայնությունները կրկնվեն, դուք պատրաստվո՞ւմ եք մեզ հռչակել ավտորիտար, գուցե փողոցային պայքա՞ր սկսեք մեր դեմ»,- ասաց «Իմ քայլ»-ական պատգամավորը:

Ըստ Մ. Կարապետյանի՝ իրենց խմբակցությունն արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ կորցրել են խմբակցության անդամի, սակայն ձեռք են բերել անառարկելի հեղինակություն ունեցող ԱԺ նախագահ, որն իր հեղինակությունը պետք է ծառայեցնի ոչ թե մի քաղաքական ուժի, այլ ի շահ պառմալենտարիզմի տարածմանը: