Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դա սադրանք էր. մարդիկ էլ ռոբոտներ չեն». Գ. Ծառուկյանը ԱԺ-ում միջադեպի մասին

316
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 10:50
«Դա սադրանք էր. մարդիկ էլ ռոբոտներ չեն». Գ. Ծառուկյանը ԱԺ-ում միջադեպի մասին

«Իհարկե հաճելի չէ, որ խորհրդարանում այդպիսի երևույթներ առաջանան»,- անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի աղմկահարույց ելույթի հետ կապված զարգացումներին, այսօր Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Դիտարկմանը, թե «Իմ քայլից» նշում, են որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, Գ. Ծառուկյանն արձագանքեց. «Ես հիմա ձեր հարցին պատասխանեցի և ասում եմ՝ սա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ և՛ «Իմ քայլի», և՛ «Բարգավաճի», պոռթկումներ եղան: Պետք է չլիներ, բայց էլի եմ ասում՝ մարդիկ այսօր ռոբոտներ չեն, մարդիկ են, և, ասենք թե, էդ պոռկումից հետո առաջացան սադրանքներ. դա հաճելի չի, ցանկալի չի և նման միջադեպեր պետք է չլինեն: Մենք նախօրոք զգացինք այդ, և պետք է այնպես անենք, որ չլինի»,- կրկնեց ԲՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք՝ հունվարի 21-ին ԱԺ նիստում «օրենքով գողերի» մասին նախագծի քննարկման ժամանակ, Գևորգ Պետրոսյանն իր ելույթում ասել էր. «Գողական բառի հետ 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի, որ նաև դրա դեմ պայքարեք»: