Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Խորհելու լուրջ կարիք ունի թեʹ իշխանությունը, թեʹ Քոչարյանը». Հակոբ Բադալյան

269
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 04:15
«Խորհելու լուրջ կարիք ունի թեʹ իշխանությունը, թեʹ Քոչարյանը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա, մի քիչ, առանց կատակ: Իմ կարծիքով՝ չափազանց վտանգավոր ա խորքային առումով, երբ երկրում կա մեկ մարդ, որի վրա կարող են բարդվել տեղի ունեցող բոլոր զինված միջադեպերը, մահերը և այլն: Էն, որ կան արտաքին մի շարք բավականին ուժեղ սուբյեկտներ, որոնք անցնող տարիների ընթացքում բավականին կոմունիկացիաներ են ձևավորել Հայաստանում Հայաստանի դեմ գործելու համար, կարծում եմ՝ կասկածից վեր ա, և դա ունի թեʹ օբյեկտիվ, թեʹ սուբյեկտիվ պատճառներ: Ու էդ պայմաններում էլ հիմա մի մթնոլորտ ա, երբ Հայաստանում ինչ արվի, երբ չկա ակնառու բացահայտում, բոլորը տեղի ունեցողը վերագրելու են էդ մեկին, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանին: Իսկ որևէ իրավապահ համակարգ էլ, ինչպիսին էլ լինի, որ երկրում էլ լինի, չի երաշխավորում ամեն ինչի բացահայտում, և էդ առումով կանխարգելիչ նշանակություն ունի նաև հանրային մթնոլորտը: Ու էդ պարագայում, հիմա մի մթնոլորտ ա, որ խոպան հող ա ստեղծում Հայաստանի դեմ սադրանքների համար, երբ պարզ ա, որ ամեն ինչ միանգամից մնալու ա ասենք Քոչարյանի վրա: Եվ կարծում եմ՝ կա էս մասին խորհելու լուրջ կարիք, և էդ կարիքն ունի թեʹ իշխանությունը, թեʹ հանրությունը, թեʹ առավել ևս Քոչարյանն ինքը: Նրա աջակիցների մասին չեմ ասում, որովհետև կարծում եմ՝ աջակիցները մի բանի մասին են խորհում՝ աջակցության նյութական էֆեկտի»: