Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թագուհին ստորագրեց. հայտնի է #Brexit-ի օրն ու ժամը

804
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 23:00
Թագուհին ստորագրեց. հայտնի է #Brexit-ի օրն ու ժամը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ստորագրել է Եվրոմիության կազմից դուրս գալու մասին օրենքը: Հռչակագրի ընդունումից գրեթե 4 տարի անց Միացյալ Թագավորությանը 1 քայլ է մնում Brexit-ին հասնելու համար: Հիշեցնենք, որ դեռ 2016-ին դրա օգտին քվեարկել էր բրիտանացիների կեսից ավելին:

Հունվարի 31-ին, գրինվիչի ժամանակով 23:00-ին, Մեծ Բրիտանիան կլքի Եվրոմիությունը:

Հունվարի 31-ից, այնուամենայնիվ, կտրուկ փոփոխություններ երկրի կյանքում չեն սպասվում: Փետրվարի 1-ից կսկսվի անցումային փուլը, որը կտևի մինչև 2020-ի տարեվերջ: