Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Զինված հարձակում գործած տղամարդու ինքնությունը հայտնի է

732
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 19:50
Զինված հարձակում գործած տղամարդու ինքնությունը հայտնի է

Այսօր Էրեբունի-պլազայում զինված հարձակում գործած տղամարդու ինքնությունը հայտնի է. նա Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Թորոսյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը Էրեբունի-պլազայում ինքնաձիգից կրակոցներ էր արձակել և հարցրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը։

Նա անգամ 10 անձի պատանդ էր վերցրել, ապա ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ զրուցելուց հետո զենքը վայր էր դրել և նրա մեքենայով տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:

Ըստ ԶԼՄ-ներում տարածված աղբյուրների՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ աջակիցներից է: