Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

304
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 15:00
Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։

Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։
«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 5 ամիս, ինչ գտնվում է
կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,- դատարանի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։