«Ինչի՞ ա ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը Կառավարության նիստում կրկին անդրադարձավ ծննդատների թեմային ու հատուկ ուշադրություն հրավիրեց երեկվա մի ռեպորտաժի վրա: «ԱԺ-ում Մարալիկի ծննդատան հետ կապված խնդրին անդրադարձա ու երեկոյան Հանրայինի լուրերով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից: Աչաջուր գյուղում ծննդկանի հետ ա զրույցը, որը եկել ա Ոսկեպարից, որտեղի ծննդատունը գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համպատասխանում հետագա գործունեության համար առկա չափանիշներին: Ուրեմն՝ Ոսկեպարը Նոյեմբերյանից 19 կմ հեռավորության վրա է ու Նոյեմբերյանում կա ծննդատուն, շատ լավ վիճակում: Աչաջուրը Ոսկեպարից 25.7 կմ հեռավորության վրա է, այսինքն՝ Նոյեմբերյանի ծննդատունն ավելի մոտիկ ա Ոսկեպարին, քան Աչաջուրը: Հարց՝ ինչի՞ ա ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել, այլ ոչ՝ ավելի մոտիկ: Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ երբեմն հարցերն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում»,- ասաց Փաշինյանը: |
«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
11012:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
15209:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
340Երեկ, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
480Երեկ, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
72916.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
70416.04.2024, 15:48