Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը
![]() Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի Հիգիենայի ու առողջապահության պետական կոմիտեին։ Ավելի վաղ «Жэньминь Жибао» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հայտնել էր 554 դեպքի մասին՝ երկրի 27 շրջաններում, որտեղ մահացել է 17 մարդ: Համաձայն նոր տվյալների՝ 95 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, որոնք այժմ գտնվում են կարանտինում: Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդների զգալի մասը գրանցված է Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում: Պեկինում ախտահարվածների թիվն աճել է ևս չորսով՝ մինչև 14 բնակիչ: Նոր տիպի կորոնավիրուսն արդեն հայտնաբերվել է այլ երկրներում. Թաիլանդում (3 դեպք), Կորեայում, ԱՄՆ-ում ու Ճապոնիայում (յուրաքանչյուրում 1 դեպք): |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
