Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ ենք հաստատում, իսկ հետո հարկադրված նահանջում». Նորայր Նորիկյան

360
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 01:20
«Ինչո՞ւ ենք հաստատում, իսկ հետո հարկադրված նահանջում». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե բացառապես սպանդանոցներում կենդանիների մորթ իրականացնելու ծրագրի ժամկետը երկարացվում է մինչև 2020թ. հուլիսի 1-ը, ապա էլ ո՞րն էր այս աժիոտաժի իմաստը:
Եթե երկրի վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ գյուղացիների և անասնապահների կողմից բարձրացվում են արդարացի փաստարկներ, որ մենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ չունենք, ապա ինչո՞ւ նախապես նկատի չէր առնվել այս հանգամանքը:
Իսկ ո՞րն է երաշխիքը, որ հուլիս ամսին ապահովվելու է սպանդանոցների անհրաժեշտ խտություն և քանակ:
Հարց է առաջանում. եթե մենք պատրաստ չենք որևէ ծրագրի, ապա ինչո՞ւ ենք հաստատում այն, իսկ հետո հարկադրված նահանջում:
Ստացվում է, որ պետությունը սկսել էր մի գործընթաց, որին պատրաստ չէ: Արդյունքում հազարավոր գյուղացիներ հայտնվել են փաստի առաջ:
Նույնը, ի դեպ, ծննդատների մասով:
Ամենից ցավալին այն է, որ բացակայում է այն ընկալումը, որ ցանկացած ռեֆորմ ինքնին կարող է ցավոտ լինել:
Մեծ փոփոխությունները նաև քաղաքական կամքի առկայություն են պահանջում:
Ուզո՞ւմ եք որակապես այլ վիճակ ստեղծել, ճանապարհի կեսից մի՛ կանգնեք, գնացե՛ք մինչև վերջ, եթե գտնում եք, որ Դուք ճիշտ եք ու լավ բան եք անում:
Եթե ճանապարհի կեսից հետ եք կանգնում, Ձեր սկսելու իմաստը ո՞րն է...»: