Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կարծում եմ՝ նոր մահեր կլինեն». Սեդա Սաֆարյան

470
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 00:10
«Կարծում եմ՝ նոր մահեր կլինեն». Սեդա Սաֆարյան

Փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱԱծ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին:

«Թող Աստված տա՝ սխալվեմ, բայց ես վստահ չեմ, որ կիմանանք ճշմարտությունը։ Ա՛յ, եթե Հայկ Հարությունյանի մասին իմանայինք ճշմարտությունը, մյուս երկու մահվան դեպքերը չէին ծնվի։ Դեռ խոսակցություններ կան, տեսեք՝ ոնց է պայթեցնելու, տեսեք՝ ինչեր են պայթեցվելու… Այսինքն՝ այնպիսի բաներ են լինելու, որոնք հասարակության մեջ հնչեղություն կունենան»,- ասել է նա:

Հարցին, թե չի՞ բացառում, որ նոր մահեր կլինեն, փաստաբանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ՝ այո՛. իմ ընկալմամբ և այն, ինչ-որ լսում եմ շրջապատումս: Շատերն այսօր ակնկալում են, որ քաղաքական իրավիճակ կփոխվի, և մտածում են, որ այս ամենը կազդի դրա վրա, որովհետև հաճախ են ասում՝ թեժ աշուն է լինելու, թեժ ամառ է լինելու։ Բայց ես կուզեմ հանդարտվեն ու ամեն մեկն իր գործով զբաղվի: Մեր երկիրը չի գտնվում այն վիճակում, որ մենք այսպես ցնցումների մեջ գցենք իրար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կարծում եմ՝ նոր մահեր կլինեն». Սեդա Սաֆարյան