Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի

125
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 22:10
Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. ««Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի, Աշոտ Ժորայի Սիմոնյանի, Սիմոն Անդունի Սիմոնյանի, Շաղիկ Հրայրի Մարուխեանի, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանի, Լիլիթ Սերյոժայի Գալստյանի, Միքայել Վաղինակի Մանուկյանի, Արթուր Լևոնի Խաչատրյանի, Հակոբ Աղասու Մաթիլյանի, Տարոն Արտաշի Տոնոյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի, ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի, ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նախապատրաստել դատաքննության:

Սույն որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»: