Կոմանդոսը վերադառնում է Հանրային խորհուրդ
Գեներալ Կոմանդոսը՝ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, վերադառնում է Հանրային խորհուրդ: Այս մասին հայտնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերին Հանրային Խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Խորհրդում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին։ Այսօր՝ հունվարի 22-ին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խնդրանքով, Արկադի Տեր-Թադևոսյանը այլ գործընկերների՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և նույն հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Օհանյանի հետ միասին հանդիպեցին և քննարկեցին Հանրային խորհրդի առջև ծառացած խնդիրները և անելիքները, ինչպես նաև՝ կարծիքներ հայտնեցին ՀԽ նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում այլ գործընկերների հայտնած առաջարկների վերաբերյալ ու սեփական տեսլականը ներկայացրեցին Հանրային խորհրդի իսնտիտուցիոնալ կայացման ու ռազմավարության մշակվող փաստաթղթի շուրջ։ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը շարադրեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։ Գեներալի հետ հանդիպումից հետո Ստյոպա Սաֆարյանը և Վազգեն Սաֆարյանը շարունակեցին քննարկումը Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող կամ քննարկվող հարցերի կապակցությամբ՝ ուրվագծելով 2020թ․ ընթացքում այդ հանձնաժողովի գործողությունների պլանը։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00