Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մենք էսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում». վարչապետ

258
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 19:15
«Մենք էսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում». վարչապետ

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրապատության տարածքում մի շարք ծննդատների փակման հարցին: Նրա խոսքով՝ ծննդատների թեմայի քննարկման արդյունքում պետք է գալ ռազմավարական պատկերացումների:

«Ասում ենք՝ ո՞նց եք պատկերացնում, որ Մարալիկում կարող է ծննդատուն չլինել, չէ՞ որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է ևս 25 բնակավայրեր։ Հարց՝ ինչո՞ւ էդ 25 բնակավայրերում չկան ծննդատներ ու ինչո՞ւ էսօր մենք պահանջ չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում պետք է լինի ծննդատուն, որովհետև դա տրամաբանական պահանջ չի, որովհետև դա նույնն է, որ Երևան քաղաքում մենք պահանջենք, որ ամեն շենքի մոտ լինի ծննդատուն: Անկեղծ ասած, ես զարմացա, երբ հեռուստատեսությամբ տեսա Մարալակի ծննդատան գործադուլ անող բուժանձնակազմին, երբ որ հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով դուրս էին եկել ձների մեջ ու փողոցներով քայլում էին ու էդ նույն խալաթով ու ոտնամանով գնալու էին ծնունդ ընդունելու», - ասաց վարչապետը։

Նա նշեց, որ պետք է լուծել հասանելիության խնդիրը, որովհետև կարող է պարզվի, որ ավելի լավ է ճանապարհները կառուցեն, շտապօգնության մեքենաներ դնեն, որ երբ ծննդկանի հետ կապված խնդիր լինի, ոչ թե իրենց տան մեքենան նստեն, այլ շտապօգնությունն արագ մոտենա, հասցնի տեղ ու պատշաճ մակարդակով ծառայություն ստանա։

«Ֆինանսական կրճատման մասին խոսք չկա, որովհետև կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում մոտավերապես 30 տոկոսով առողջապահության ֆինանսավորումն ավելացրել է։ Ես էսօր խորհրդակցություն եմ անցկացրել, մենք էսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում, որովհետև պուճուր-պուճուր, ամեն տեղ յոլա գնալու տրամաբանությամբ...Մեզ թվում է, որ յոլա գնալն ավելի էժան է, իրականում, յոլա գնալն ավելի թանկ է, իհարկե, որոշ դեպքերում վերանայվեց՝ Եղվարդի դեպքում, որովհետև այնտեղ, որտեղ կա ամուր փաստարկ, կառավարությունը չի կարող այն չլսել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։