Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Վանեցյանին թվում է, թե ինքը փայ մտած առաքյալ է». Վասակ Դարբինյան

307
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 06:25
«Վանեցյանին թվում է, թե ինքը փայ մտած առաքյալ է». Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ: Հաջողության չհասնելու տարբերակ չկա»,- ասում է աննկուն Արթուր Վանեցյանը:
Փաստորեն, Վանեցյանին թվում է, թե ինքը փայ մտած առաքյալ է, որը ոչ թե ինչ-որ առաքելություն ունի, ոչ թե ինչ-որ առաքելություն է իրականացնում, այլ գնում է իր փայի հետևից...
Էս մարդուն բացատրեք, որ որևէ բանի հետևից գնացողն առավելագույնը կարող է լինել հետնորդ, որևէ բանի հետևից գնալը ոչ մի կերպ համատեղելի չէ առաքելություն ասվածի հետ, եթե անգամ էդ որևէ բանն իր հարուստ երևակայության մեջ թվում է առաքելություն»: