Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեկ շաբաթ առաջ էլ Մարուքյանի հետ սուշի էինք ուտում». Ռուբեն Ռուբինյան

351
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 15:25
«Մեկ շաբաթ առաջ էլ Մարուքյանի հետ սուշի էինք ուտում». Ռուբեն Ռուբինյան

«Ես առանձնապես շատ սուրճ չեմ խմում: Բայց օրինակ՝ մի շաբաթ առաջ պարոն Մարուքյանի հետ սուշի էինք ուտում: Բարոյականությունս ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ հարցերով էր խորհուրդ հարցնում: Ինձ հետ սուրճ խմել պետք չէ, բայց պետք է կոռեկտ լինել և լինել բովանդակային դաշտում». հունվարի 22-ին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության:

Ռուբինյանը հերքեց Մարուքյանի այն հայտարարությունը, թե քննիչ հանձնաժողով չստեղծելու խնդրանքով «Իմ քայլին» է դիմել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Քաղաքապետը չի միջնորդել»,- ասաց նա:

Ռ. Ռուբինյանի կարծիքով՝ պետք չէ իրար կապել Երևանի ավագանու «Իմ քայլի» և խորհրդարանի «Իմ քայլի» դիրքորոշումները: Դրանք տարբեր մարմիններ են:

«Իմ քայլի» պատգամավորը պնդեց, որ քաղաքապետը երբեք չի խուսափել պատասխանել հանրությանը հուզող հարցերին: