Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հունաստանում ընտրել են առաջին կին նախագահին

1550
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 15:10
Հունաստանում ընտրել են առաջին կին նախագահին

Հունաստանի նախագահ է ընտրվել երկրի բարձրագույն վարչական դատարանի նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն, ով դարձել է Հունաստանի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը, գրում է РИА Новости գործակալությունը:

Քվեարկությունը տեղի է ունեցել հունվարի 22-ի առավոտյան՝ խորհրդարանում:
Ներկայում Սակելարոպուլուի օգտին քվեարկել է 300 պատգամավորներից ավելի քան 200-ը, և ձայների այդ քանակը բավարար է ընտրությունները կայացած համարելու համար: