Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.

Արմեն Սարգսյանը հանդիպել է Apple ընկերության գլխավոր տնօրենի հետ

138
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 12:50
Արմեն Սարգսյանը հանդիպել է Apple ընկերության գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։

Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։