Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել․ «Ժողովուրդ»

443
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 09:45
Ի՞նչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է 5 ամիս, և նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն այս ֆոնին զուգահեռ՝ ԱԱԾ-ն փողերի լվացման գործով ձերբակալել և արդեն մեղադրանք է առաջադրել վերջինիս որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին, որ նրան մեղադրանք են առաջադրել:

Մեր տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նրա մասով լուրջ տեղեկությունների է տիրապետել: Մասնավորապես, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, և հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են» ու օրինական ճանապարհով հետ են փոխանցվել կրկին Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում, ձեռքբերում: Ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում հայտնված փաստաթղթերը, ինչպես նաև «Յուքոմ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել հետքի վրա, որի շրջանակներում էլ ձերբակալվել է Գուրգեն Խաչատրյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը, որը պատժվում է 2-5 տարի ժամկետով»:

Մանրամասները՝ թերթի համարում: