Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Դատարանը մերժեց միջնորդությունը. նիստը հետաձգվեց

299
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 19:25
Դատարանը մերժեց միջնորդությունը. նիստը հետաձգվեց

Դատարանը մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Դատարանը մերժեց միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառով։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Միջնորդությանն առարկեց նաև մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 11-ին, ժամը՝ 14։00-ին։