Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

Սննդային թունավորում՝ Ամանորի համար նախատեսված նրբաբլիթից. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

132
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 17:30
Սննդային թունավորում՝ Ամանորի համար նախատեսված նրբաբլիթից. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան բազմաթիվ զանգերի, տեղեկացնեմ, որ իսկապես Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն դիմել են տանը պատրաստված նրբաբլիթից ( բլինչիկ) և կոտլետից սննդային թունավորում ստացած քաղաքացիներ: Դեպքերը սակայն այսօր լուսադեմին չեն եղել, ինչպես որ տեղեկացել են լրատվամիջոցները: Գրանցված երկու դեպքն էլ տեղի է ունեցել հունվարի 15-ին: Քաղաքացիները հետազոտվել են, բուժոգնություն են ստացել և տեղափոխվել այլ բուժկենտրոն: Եվս մեկ անգամ հորդորում ենք ամանորից մնացած ուտելիքները, եթե այդպիսիք դեռ կան, չօգտագործել, առողջությունը չարժե վտանգել»: