Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

«Ալիսա՛, արթնացի՛ր». Ալեն Սիմոնյան

142
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 14:00
«Ալիսա՛, արթնացի՛ր». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիսան ծուռ հայելիների աշխարհում: Ինչո՞ւ Ալիսան՝ պարզապես պատմվածքն է շատ նման: Մեր հերոսը նույնպես ապրում է ծուռ հայելիների թագավորությունում: Այնտեղ ինքը՝ մեկ հոգով ղառի, իսկ կեցվածքով՝ խաչի վալետ է, ով սիգար ծխելով՝ որոշում է կտրել գլուխն ուսից, թե ուսերից: Մեկ մեծ մեցենատ է, մեկ՝ վտարանդի կոմս Մոնտե Քրիստո, հաճախ նաև՝ տանջամահ արված սուրբ:
Այստեղ, ինչպես այդ նույն վեպում, կան պատերի վրա նստած իմաստուն դեմքով հիմար ձվիկներ, որոնք երբեմն ուղարկում են ամբողջ արքայական այրուձին մեկ այս կողմ, մեկ այն կողմ, և մեր Ալիսայից փող «կթում»:
Խոսելու ընթացքում այստեղ մեր հերոսը մեկ համտեսում է ճշմարտության սունկի մի կողմից և իրեն մեծ զգում, մեկ մյուս կողմից և դառնում փոքրիկ, վախկոտ մարդուկ: Բայց փողն ու վեցնոցների կալոդը դեռ կա, կարող ենք խաղալ: Իսկ երբ շատ տխուր է լինում, կարելի է զանգել լկտի, թլիկ և դատարկախոս ժամագործ նապաստակին և միասին հանգիստ, ինքնավստահ հիմարություններ խոսել:
Ու թվում է, թե հեքիաթ է, և այն շարունակվում է յուրովի, բայց այս ամենի մեջտեղում տխուր ու դժբախտ մի մարդուկ է...
Ալիսա՛, արթնացի՛ր»: