«Ուղիղ մեկ շաբաթ է փորձում եմ ապացուցել, որ զինակոչիկի ձախ աչքը 3% է տեսնում». փորձագետ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, ի՞նչ անել։ Հիասթափություն և իրապես անօգնական վիճակ։ Ուղիղ մեկ շաբաթ է ես տրվել եմ ապացուցելու մի բան, որը ապացուցելու, կարծես կարիք չունի։ Ես փորձում եմ զինակոչը կազմակերպող պատասխանատուներին համոզել, որ տղայի, ում տվել են զորակոչի ծանուցում, ձախ աչքը տեսնում է 3%, իսկ աչքի հիվանդությունը անբուժելի է և ոչ պիտանի ծառայության համար՝ դա են փաստում մասնավոր կլինիկաներում արված առնվազն երեք հետազոտության արդյունքները։ Ախր ինչի ես կամ երեխայի հայրը պիտի իրենց ապացուցենք, այսքան ապրումների մեջ ընկնելով, և ոչ թե բժշկական հանձնաժողովը դա ասի ծնողին, որ Ձեր տղան լուրջ խնդիր ունի առողջական, որ Ձեր ողջ ռեսուրսը ուղեք նրա աչքի խնամքին։ Ուղիղ մեկ շաբաթ է դրա պատճառով այնպես եմ սպառվում, որ ուրիշ ոչնչով ի վիճակի չեմ լինում զբաղվել, անգամ մտածել։ Այս մեկ շաբաթվա ընթացքում այնքան գնդապետների հետ խոսեցի, որ երևի կյանքումս չէի խոսել։ Նույն պարզ հարցի պատասխան էի ուզում։ Ի՞նչ անել, եթե կա թյուրիմացություն։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54