Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Մենք մեր դռան դիմացի 1քմ մետլախի չափ ենք տեսնում մեր երկրի ապագան». Վարդան Հակոբյան

280
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 16:15
«Մենք մեր դռան դիմացի 1քմ մետլախի չափ ենք տեսնում մեր երկրի ապագան». Վարդան Հակոբյան

Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ինչպես հարմարվեմ այն մտքի հետ, որ ժողովուրդը պատրաստ է անձնուրաց ճանապարհներ փակել, երբ կպնում ես իր եկամտին, ապրուստի միջոցին, բայց լուռ կհանդուրժի իրեն հազար ու մեկ պայմանագրերով ավելի ստրկացնելուն, կամ իր քթի տակից, իր իսկ արյամբ ազատագրված Արցախը նորից իրենից անջատելուն։
Չեմ հասկանում։
Մենք մեր դռան դիմացի 1քմ մետլախի չափ ենք տեսնում մեր երկիրն ու նրա ապագան։ Դրանից այն կողմ ոչինչ մերը չի, քանի դանակը չի հասել մեր կոկորդին»։