Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայկ Մարությանը ձեռ ու ոտ ընկած փող է ճարում. կդիմեն անգամ Լֆիկին. «Հրապարակ»

252
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 09:35
Հայկ Մարությանը ձեռ ու ոտ ընկած փող է ճարում. կդիմեն անգամ Լֆիկին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարել են մինչև ամառ արդյունք ցույց տալ՝ տրանսպորտի հարցով, որ քաղաքի երթևեկությունը ողբերգականից գոնե անմխիթարի փոխվի»,- ասաց քաղաքապետարանի աղբյուրը: Բանն այն է, որ 450 «մահվան գազելներն» առաջիկայում դուրս են գրվելու, և իշխանությունը չի ուզում նոր սոցիալական «բունտ» ծագի՝ տրանսպորտի, ուղևորների կուտակումների պատճառով, ուստի քաղաքապետը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում, որ 100 ավտոբուս առնի, մտցնի գիծ։ Այժմ բանակցություններ են ընթանում ՎԶԲ-ի, ՀԲ-ի հետ։ Եթե չստացվեց, կրկին բարեգործներին կդիմեն՝ Լֆիկը, անգամ աներհայրիկը՝ Չեխիայից, օգնության կհասնեն»:

Մանրամասները՝ թերթի համարում: