Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ինչ են քննարկել Արշակ Սադոյանն ու Ստյոպա Սաֆարյանը

289
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 00:25
Ինչ են քննարկել Արշակ Սադոյանն ու Ստյոպա Սաֆարյանը

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային խորհրդի անդամներից հերթական և այսօրվա վերջին հանդիպումը Արշակ Սադոյանի հետ էր։ Շուրջ 2 ժամ քննարկել ենք նրա պատկերացումները Հանրային խորհրդի սահմանադրական առաքելությունը իրականացնելու ուղղությամբ, այդ թվում Սփյուռք-Հայաստան փոխօգնության ու աջակցության ձևաչափերի ու կառույցների/ծառայությունների հայեցակարգը, որը նա առաջադրել է շատ տարիներ առաջ, բայց իրականացման հարցում աջակից չի ունեցել։ Իմ կողմից պատրաստականություն եմ հայտնել իմ նպաստը բերել իր առաջարկած հայեցակարգի կատարելագործման գործում, մանավանդ որ վերջին շաբաթներին այլ զրուցակիցներ' Բակուր Կարապետյանից մինչև Գրիգոր Քեցյան, նույնպես իրենց պատկերացումներն են ներկայացրել»։