«Առավոտյան 8-ից փակելու ենք բոլոր մարզերի ճանապարհները, խափանելու ենք ամեն ինչ». ֆերմերներ
Մի քանի օր շարունակ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մսագործներն ու ֆերմերները՝ պահանջելով չեղարկել պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու մասին որոշումը։ Նրանք պնդում են, որ օրենքի ընդունման դեպքում կդադարեն անասնապահությամբ զբաղվել։ 168 TV-ի եթերում ակցիայի մասնակից, ֆերմեր Փայլակ Սարգսյանը նշել է, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման դեպքում չի կարողանա մարել իր 12 մլն դրամ վարկային պարտավորությունն ու ընտանիքի հետ կարտագաղթի. «2018 թվականին, երբ սկսեցին խոսել պարտադիր սպանդանոցային մորթի մասին, այն ժամանակ մեզ ասում էին, որ դա վերաբերելու է խոշորներին, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր ունեն 1000 և ավելի գլուխ անասուն և կարողանում են մսամթերք արտահանել։ Հավատացնում էին, որ դա չի վերաբերելու փոքր բիզնես ունեցողներին, այսինքն՝ մեզ։ Հիմա ստացվում է, եթե դա փոքրերի վրա է տարածվում, և ես մեքենայի համար պետք է վճարեմ, որ անասունը տանեմ, մի հատ էլ պետք է սպանդանոցում մորթի համար վճարեմ, այդ դեպքում ինձ շահույթ չի մնում, և ավելի լավ է՝ անասունները վերացնեմ ու հեռանամ երկրից»,- ասել է նա: Ֆերմեր Թոռն Հասոյանն էլ նշել է, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու դեպքում լինելու է նաև մսի գնաճ. «Մենք չենք ունենալու այլևս գյուղատնտեսություն, չենք ունենալու նաև անասնապահություն, Հայաստանում ընդհանրապես վերանալու է անասնապահությունը։ Անասնապահության կանգն արդեն տրված է: Օրինակ, ամեն շաբաթ Արմավիրի շուկայում վաճառվում է 500-1000 կենդանի անասուն, կիրակի օրը այդ շուկան գործում է Արտաշատում, նույնքան էլ վաճառվում էր այնտեղ, իսկ այս շաբաթ և կիրակի օրերին այդ երկու շուկաներում ոչ մի անասուն չի վաճառվել, իսկ դա նշանակում է, որ մարդիկ անասուն գնելուց ու պահելուց խուսափում են։ Այսպես որ գնա, երկու կամ երեք տարի հետո խանութներում կտեսնեք՝ տեղական միս՝ 5000 դրամ, ներկրված միս՝ 1000 դրամ»,- ասել է Հասոյանը։ Նրանց խոսքով՝ Կառավարությունը պատասխան չունի իրենց տալու, և մարդիկ շարունակում են զրկված մնալ իրենց ապրանքն իրացնելու միակ հնարավորությունից։ «Վաղը առավոտյան ժամը 8-ից փակելու ենք բոլոր մարզերի ճանապարհները, խափանելու ենք ամեն ինչ, եթե իրենք մեզ ջարդում են, մենք էլ կգնանք դրան ու մեր դժգոհությունն այսպես կարտահայտենք»,- ասել է Փայլակ Սարգսյանը։ Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ գուցե իշխանությունն ուժի կիրառմամբ բացի ճանապարհները, Սարգսյանը պատասխանել է. «Կորցնելու բան էլ չունենք, ինչ ունեինք, կորցրինք, կգնամ՝ ինչքան հասնում է, կնստեմ»։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30