«Սա շատ վատ երևույթ է մեր քաղաքական համակարգում». Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «Ամեն կերպ պետք է հասկանալ մոտիվներն ու իրավիճակը, որը, ըստ էության, հասցրել է մահվան, ինքնասպանության կամ սպանության։ Բոլոր վարկածների ուսումնասիության արդյունքում պետք է վեր հանվեն հիմնական պատճառները և արվեն հետևություններ։ Սա շատ վատ երևույթ է մեր քաղաքական համակարգում՝ հաշվի առնելով նաև, որ հեռու անցյալում ունեցել ենք ուժային կառույցների ներկայացուցիչների մահեր, և պետք է անպայման հասկանալ բոլոր պատճառները, նաև քաղաքական հետևություններ անել, եթե դրանք քաղաքական հենքի վրա են։ Իշխանությունները կրում են պատասխանատվություն առաջին հերթին բացահայտումները լիարժեք իրականացնելու համար, իշխանությունները կրում են պատասխանատվություն նաև քաղաքական հարաբերությունները և զարգացումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36