Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քոչարյանի պաշտպանական թիմն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Դանիբեկյանին

258
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 21:40
Քոչարյանի պաշտպանական թիմն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Դանիբեկյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին ֆեյսբուքյան խմբում հայտարարել է փաստաբանական թիմը:

Վաղը՝ ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։