«Առաջարկվում է այլ տարբերակ հուշել իրեն. հուշում եմ». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայկական Ժամանակ»-ի խմբագրականում անհայտ վերլուծաբանը Հայաստանում իշխանափոխության 3 տարբերակ է տեսնում, որոնք այս պահին, ըստ նրա, իրատեսական չեն։ Դրանք են․ Վերջում առաջարկվում է այլ տարբերակ հուշել իրեն, եթե այդպիսիք կան։ Հուշում եմ։ Չորրորդ տարբերակ Անհայտ վերլուծաբանն ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդել է գործում, այլ ոչ թե նախագահական, կամ կիսանախագահական և կառավարությունը կարող է փոխոխվել խորհրդարանական մեծամասնության կորստի հետևանքով։ Չնայած նրան․ որ խորհրդարանը Դե Յուրե քաղաքական, բայց Դե Ֆակտո անհասկանալի մարմին է, այնուամենայնիվ, պատգամավորների մի մասը կարող են հիշել, որ իրենք են կառավարությունը ձևավորող միակ՝ քաղաքական մարմինը։ Այստեղ շեշտը «քաղաքական» բառի վրա է պետք դնել։ Այսինքն, իրենք են մշակում երկրի քաղաքականությունը և դրա համար կրում պատասխանատվություն։ Եթե կառավարությունը չի վարում իրենց համար հասկանալի, իսկ հանրության կողմից ընդունելի քաղաքականություն, պատգամավորների վրա դնելով այդ երկիմաստ վիճակի պատասխանատվությունը, ապա կարող է առաջանալ մի իրավիճակ, որ նրանց մի մասը չցանկանա կրել այդ ամենի պատասխանատվությունը։ Իսկ այդ պատասխանատվությունը, պատասխանատվության զգացում ունեցող մարդու համար, կարող է շատ ծանր հոգեբանական բեռ դառնալ ապագա կյանքում։ Ներկա պայմաններում նրանք կրում են կառավարության համար պատասխանավություն, սակայն որոշումների կայացման վրա չեն ազդում»։ |
«Ֆիդայական ջոկատներով ինչքան Աղավնոն պահեցիք, այնքան էլ Ոսկեպարն եք պահելու». Գևորգ Մելքոնյան
13703:18«Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու». Անժելա Էլիբեգովա
17701:24«Մոտենում ենք այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է». Մհեր Մելքոնյան
222Երեկ, 22:48«Կառավարությունը որոշում է ընդունել հայոց լեզվի գործածության սահմանափակման և հայագիտության գաղութացման մասին». Արմեն Այվազյան
236Երեկ, 22:00ՄԱԿ-ը չի կարող ստուգել ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին՝ ԱԴԾ հայտարարությունը
299Երեկ, 21:30«Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ». Շարմազանով
261Երեկ, 20:54