Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ուր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա». Սիլվա Կապուտիկյան

455
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 16:55
«Ուր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա». Սիլվա Կապուտիկյան

2004-ի հուլիսին անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմին վերադարձրին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով Կապուտիկյանը պարգևատրվել էր 1998 թվականին. «Դա իմ հոգու ճարահատ ճիչն էր ընդդեմ անարդարությունների»,- ասել էր նա:

Պետական բարձր պարգևից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռևս ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահներն աննախադեպ դաժանությամբ ցրել էին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում:

Արձագանքելով՝ Ռ. Քոչարյանն ասել էր. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»:

Այսօր՝ բանաստեղծուհու ծննդյան օրը, համացանցում տարածվում է Սիլվա Կապուտիկյանի «Ապստամբություն» բանաստեղծությունը: