Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն, դրա ժամանակը չի». Գալուստ Սահակյան

383
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 15:35
«Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն, դրա ժամանակը չի». Գալուստ Սահակյան

«Ես որևէ բան չեմ ուզում խոսել: Մի քանի անգամ կրկնել եմ»,- արձագանքելով լրագրողների այն հարցին, թե, ըստ նրա, ո՞ւմ էր ձեռնտու ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը, ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը:

Նա հորդորեց սպասել հետաքննության ավարտին, որից հետո նոր միայն կխոսի:

Հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի Գ. Կուտոյանին, քանի որ շփվել է իր հետ, Գ. Սահակյանը պատասխանեց, որ Կուտոյանը բավականին բարեհամբույր անձնավորություն էր:

Արդյոք ի՞նչը կարող էր նրան ինքնսպանության հասցնել, ՀՀԿ-ական գործիչը նկատեց. «Մի հարցրեք՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն, դրա ժամանակը չի»:

Իսկ թե, նրա կարծիքով, իրավապահները կբացահայտե՞ն այս դեպքը, պատասխանեց. «Ես չգիտեմ, որ իրավապահներն են օգտագործվում, բայց Հայաստանում լավ իրավապահներ այսօր համարյա թե չեն աշխատում»:

Դիտարկմանը՝ Ձեր իշխանության օրոք աշխատո՞ւմ էին. բազմաթիվ չբացահայտված սպանություններ կային՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի իշխանավարությունից մինչև Սերժ Սարգսյան, Գալուստ Սահակյանն ասաց. «Հարցն անկեղծ չի, չեմ էլ ուզում պատասխանեմ»:

«Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն, դրա ժամանակը չի». Գալուստ Սահակյան Տեսանյութը՝ «Ազատության»