Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Չդիմացա, պիտի ասեմ». Դանիել Իոաննիսյան

685
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 15:05
«Չդիմացա, պիտի ասեմ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չդիմացա, պիտի ասեմ: Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել, որ իշխանությանը՝ կյանքի գնով պետության կործանումից զերծ մնալու ուղերձ հղի: Իսկ մարտի 1-ի զոհերի հարազատների մասին ասել է, որ վերջիններս զոհերի դիակները վաճառել են Նիկոլ Փաշինյանին:

Բարոյականության նվազագույն պլանկան անցել էր էդ մարդու կողքով, երբ դեռ ԵՊՀ 3-րդ կուրսում Սովետական ԿԳԲ-ի հանձնարարականով գործուղվում էր Իրան:

Իսագուլյանի՝ իմ մասով ասածների համար զրպարտության հայց եմ ներկայացնելու, և ինքը հրապարակավ հերքելու է ասածները»: