Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Խորհուրդ կարելի է տալ 25 տարեկանում». առաջարկում է պատգամավորը

282
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 13:05
«Խորհուրդ կարելի է տալ 25 տարեկանում». առաջարկում է պատգամավորը

ԱԺ-ն հունվարի 20-ի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը: Դրանով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոնի տարիքային ցենզը 30-ից իջեցնել 25-ի, իսկ պաշտոնի անձնագրով պահանջվող փորձի ցենզը՝ 5 տարուց դարձնել 3:

«Այս փոփոխությունը վերաբերում է բոլոր այն գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր ունեն խորհրդականի հաստիք՝ ՀՀ նախագահից ու վարչապետից մինչև համայնքի ղեկավարի խորհրդական»,- ասաց նախաձեռնության հեղինակ Վ. Հակոբյանը: Ըստ նրա՝ այդ փոփոխությամբ հնարավորություն կտրվի 30 տարեկանը չլրացած, սակայն փորձ ունեցող անձանց՝ իրենց նպաստը բերել պետական կառավարման համակարգին: