Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Բարևած էլ չկանք, պարտավոր էի գնալո՞ւ». Գագիկ Ծառուկյան

420
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 12:25
«Բարևած էլ չկանք, պարտավոր էի գնալո՞ւ». Գագիկ Ծառուկյան

«Դուք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին ճանաչե՞լ եք, թե՞ ոչ. երեկ հոգեհանգստի արարողությանը Ձեզ չտեսանք. պատրաստվում ե՞ք հուղարկավորությանը գնալ»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց. «Որպես Ազգային անվտանգության ծառայության նախագահ, իհարկե, ես իրեն գիտեմ, բայց անձամբ չեն ճանաչում: Այնտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից գնացել է միայն Տիգրան Ուրիխանյանը, որովհետև իր բարեկամն էր»:

Դիտարկմանը, թե Կուտոյանն ԱԱԾ տնօրեն է եղել, բարձր պաշտոն է զբաղեցրել, պարտադի՞ր է մտերիմ լինեիք, որ նոր գնայիք, Ծառուկյանն արձագանքեց. «Հետո՞, ի՞նչ անենք, պարտավոր էի գնալո՞ւ: Բարևած էլ չկանք, աղջիկ ջան, եթե ես մարդուն ճանաչեի, կապ չուներ, բայց ես մարդու հետ ծանոթ էլ չեմ եղել, բայց հարգել ենք»: